National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2021
Թափանցիկություն՝ հողերի աճուրդում
1 / 4

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է վերացնել հողերի աճուրդների ընթացքում տեղի ունեցող կոռուպցիոն երեւույթները:

 Ըստ հեղինակի՝ տարածված երեւույթ է, երբ աճուրդի մասնակիցներից ոմանք աճուրդի սկզբում հողի համար անհիմն բարձր գին են առաջարկում, սակայն հետագայում հրաժարվում, ինչի հետեւանքով խաթարվում է մրցույթի արդար անցկացումը:   Արտակ Մանուկյանի խոսքով՝  վերջնարդյունքում տվյալ հողը վաճառվում է խիստ ցածր   գնով:

Աճուրդների թափանցիկությունն ապահովելու նպատակով առաջարկվում է աճուրդի դրվող հողամասերի վերաբերյալ հայտարարությունները, բացի azdarar.am կայքից,  տեղադրել նաեւ մարզպետարանների կայքերում:

Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է, որ հողի՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի  100 տոկոսից, իսկ ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրին ԱԺ գլխադասային հանձնաժողովի եւ Կառավարության ներկայացուցիչները:

Նշենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ մարտի 24-ի նիստում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am